Եվրոպայի հրապարակի մերձակայքում երթևեկությունը մասամբ սահմանափակվել է
«Թբիլիսոբա 2022»-ի կապակցությամբ Եվրոպայի հրապարակի շուրջ երթևեկությունը մասամբ սահմանափակվել է, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Սեփական տեղեկություններով՝ սահմանափակումը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը։
«Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը կսահմանափակվի Մետեխի կամրջից՝ Մետեխի վերելքի ուղղությամբ, իսկ Մետեխի վերելքից՝ Եվրոպայի հրապարակի ուղղությամբ, վարորդները կկարողանան շարժվել միայն մեկ գոտիով»,- ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Նրանց տեղեկություններով՝ նշված փոփոխությունը չի վերաբերելու հասարակական տրանսպորտին։