Եվրոպայի հետ առանց վիզա ռեժիմից օգտվող երկրների քաղաքացիները պետք է ստանան թույլտվություն և վճարեն 7 եվրո
Եվրոպայի հետ առանց վիզա ռեժիմից օգտվող երկրների քաղաքացիները պետք է ստանան թույլտվություն և վճարեն 7 եվրո

Նախքան առանց վիզա Եվրոպա մեկնելը, առանց վիզա ռեժիմից օգտվող երկրների քաղաքացիները պետք է ստանան թույլտվություն և վճարեն 7 եվրո: Համապատասխան համաձայնությանն են այսօր եկել Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը:

Ինչպես նշված է տարածված մամլո հաղորդագրությունում, այն երկրների քաղաքացիները, որոնք Եվրամիության հետ ունեն անայցագրային ռեժիմի պայմանագիր, Եվրոպա մեկնելիս թույլտվություն ստանալու համար առցանց պետք է լրացնեն հարցաթերթիկ և վճարեն 7 եվրո:

Եվրահանձնաժողովում հայտարարում են, այն դեպքում, եթե հարցաթերթիկում լրացված տեղեկությունը լինի կասկածելի, այն հավելյալ կստուգեն: Այդ դեպքում, Եվրոպա մեկնելիս թույլտվություն ստանալու համար առավելագույն ժամկետը կլինի 96 ժամ, այսինքն 4 օր:

Սկզբում, Եվրոպա մեկնելիս թույլտվություն պետք է ստանան այն քաղաքացիները, ովքեր ուղևորվում են ինքնաթիռով կամ նավով: Համակարգը գործարկելուց երեք տարի հետո նմանատիպ փաստաթղթերի ստուգում կհանձնարարվի ավտոբուսի այն ընկերություններին, որոնք իրականացնում են միջազգային երթուղիներ:

Եվրոպայում ճամփորդության տեղեկատվական և համակարգը գործարկվելու է 2020 թվականից: