Եվրոպայի հեռարձակողների միությունը Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» նախագիծը դասել է լավագույնների շարքին
Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) հրատարակել է 2018 թվականի հաշվետվությունը խորագրով՝«50 ճանապարհ դեպի բարելավում»։
Հաշվետվությունում խոսքը վերաբերում է ազգային հեռարձակողների լուրերի խմբագրության առջև առկա խոչընդոտներին և տրված է 25 խորհուրդ հասարակության վստահությունը ձեռք բերելու համար։ Սրա հետ, փաստաթղթում անվանված է 24 երկրների հանրային հեռարձակողների 50 լավագույն օրինակ, որոնք ըստ հաշվետվության հեղինակների կարծիքի՝ նպաստում է հասարակության ներգրավվածությանը և վստահության ամրապնդմանը։ Օրինակներից մեկը Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Բազմերանգ Վրաստան» նախագիծն է։ 108-էջանոց փաստաթղթում ասված է, որ «Բազմերանգ Վրաստան» նախագծի շնորհիվ, Վրաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը մեծ ներդրում է կատարել երկրում բնակվող հայ և ադրբեջանցի քաղաքացիների համար կոնտենտը մատչելի դարձնելու ուղղությամբ։ Հեղինակները նշում են, որ հայ և ադրբեջանցի ազգային փոքրամասնությունները կազմում են Վրաստանի 3,7-միլիոնանոց բնակչության 15 տոկոսը։ Հատուկ շրջաններում բնակվող տարիքավոր հասարակությունը հիմնականում տիրապետում է միայն հայերենին, ադրբեջաներենին և ռուսերենին։ Վրաց լեզվի իմացության պակասի պատճառով այս խմբերը մեծ մասամբ իզոլացված են մնացած մասից։
«Մենք անկեղծ ուզում ենք այս մարդկանց հնարավորություններն ընդլայնել, քանի որ նրանք չեն կարողանում խոսել վրացերեն։ Նրանք տեղեկություն են ստանում միայն իրենց շրջանից։ Սակայն, նրանք պետք է տեղեկություն ստանան այն նորությունների մասին, որոնք տեղի են ունենում երկրի մնացած մասում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սոցիալական և քաղաքական հարցերին», – հայտնել էՎրաստանի հանրային հեռուստաընկերության նոր և ընթացող լուրերի բաժնի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն Էդինբուրգում՝ Եվրոպայի հեռարձակողների միության լուրերի համագումարին։
«Բազմերանգ Վրաստան» նախագիծը սկսվեց 2018 թվականի ամռանը։ Առաջին ալիքի նպատակն է՝ այս նախագծով տեղեկացված պահել երկրում ապրող ազգային փոքրամասնություններին և նպաստել նրանց ինտեգրման գործընթացին և քաղաքացիական գիտակցման բարձրացմանը։
«Երբ չես կարողանում խոսել պետական լեզվով, բարդ է լինել ներգրավված ազգային նորություններում և մասնակցել ժողովրդավարական գործընթացին։ Երբեմն քաղաքական գործիչները սրանից օգտվում են։ 2018 թվականի հոկտեմբերին նախագահական ընտրություններին մենք ուզում էինք, որ մարդիկ կարողանային կատարել սեփական ընտրությունը», – հայտնեց Գիորգի Գվիմրաձեն։
Եվրոպայի հեռարձակողների միության հաշվետվությունում ասված է, որ նախագիծը նախատեսում է 12-ժամանոց հեռուստառադիո հեռարձակում համացանում, այդ թվում մշակութային և ժամանցային ծրագրեր, նաև լուրեր։
1tv.ge կայքէջը թարգմանվում է 6 լեզուներով, այդ թվում ռուսերենով և անգլերենով։ Ամենակարևորն այն է, որ ալիքի «Մոամբե» հիմնական լրատվական թողարկումը թարգմանվում է հայերեն և ադրբեջաներեն։ Համընթաց էր թարգմանվում նաև բոլոր նախընտրական բանավեճերը։ Նշված նախագծի ևս մեկ կարևոր նպատակն է հայերենի և ադրբեջաներենի պահպանությունը։
Եվրոպայի հեռարձակողների միության հաշվետվությունում նշում են, որ երկրում, որտեղ կան շատ ազգային փոքրամասնություններ, բազմազանությունը կարևոր է այն բանի համար, որ բոլորն ունենան հավասար իրավունք ժողովրդավարությանը մասնակցելու համար։ «Բազմազանության ամրապնդումը և պահպանումը դրական մոտեցում է, որը կօգնի ձեռք բերել նախաձեռնության աջակցությունը», – հայտնում են հեղինակները։
«Բազմերանգ Վրաստան» նախագիծը հանրային հեռուստաընկերությունը Էդինբուրգում, Եվրոպայի հեռարձակողների միության լուրերի համագումարին, 2018 թվականի նոյեմբերին ներկայացրեց։