Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) գլխավոր տնօրեն Նոել Կուրանը շնորհակալություն է հայտնում Վասիլ Մաղլափերիձեին
Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) գլխավոր տնօրեն Նոել Կուրանը Վասիլ Մաղլափերիձեին ուղարկում է նամակ և շնորհակալություն հայտնում այն հաջողությունների համար, որը Հանրային հեռարձակողը գրանցել է նրա տնօրեն լինելու ընթացքում:
Նոել Կուրանը նամակում նշում է, որ Վասիլ Մաղլափերիձեի ղեկավարության ժամանակ Հանրային հեռարձակողը ստեղծեց հեղինակություն, գրավեց նոր հեռուստադիտողի և ընդգծեց Հանրային հեռարձակողի նշանակությունը Վրաստանում:
«Թանկագին Վասիլ, մեզ հայտնի է դարձել, որ կայացրել ենք Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարական տալու որոշում: Եվրոպայի հեռարձակողների միության անունից ցանկանում եմ, շնորհավորել Ձեր ղեկավարության ընթացքում ունեցած ձեռքբերումների առթիվ:
Վերջին երեք տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը վերափոխեց իր իմիջը, հարստացրեց եթերացանցը, ստեղծեց և զարգացրեց ուժեղ թվային և առցանց հեռարձակում, գրավեց նոր հեռուստադիտողներին և դրանով իսկ ընդգծեց Վրաստանում Հանրային հեռուստաընկերության կարևորությունը: Դժվար և մարտահրավերներով լի տարեսկզբին Հանրային հեռուստաընկերությունն արժեքավոր և վստահելի կոնտենտ ապահովելու նպատակով ձեռնարկեց ամուր քայլեր և այդ թվում՝ հանրության համար կենսական նշանակություն ունեցող կրթական կոնտենտում, որն ընթացավ մեկուսացման հատուկ պայմաններում:
Ձեր հետագա գործունեությանը մաղթում եմ հաջողություն: Համոզված եմ Հանրային հեռուստաընկերությունը հիմնվելով իր ձեռքբերումների վրա կշարունակի առաջընթացը բազմերանգ Հանրային հեռարձակման ճանապարհին:
Բացի այդ, ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական հեռարձակողների միության և դրա անդամ երկրների կողմից հատուկ հարգանք արժանացած Թինաթին Բերձենիշվիլին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում կունենա մեր լիարժեք աջակցությունը», – ասված է Նոել Կուրանի նամակում: