Եվրոպայի հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանը պետական բարեխղճության համաշխարհային վարկանիշում 32-րդ տեղում է
Եվրոպայի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած հետազոտության համաձայն՝ Վրաստանը պետական բարեխղճության համաշխարհային վարկանիշում 32-րդ տեղում է, նա առաջատարն է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, իսկ հետխորհրդային տարածքում զիջում է միայն Էստոնիային։
Ինչպես նշել են Վրաստանի կառավարության վարչակազմում, պետական բարեխղճությամբ 2021 թվականին Վրաստանը առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան և այլն։
Հետազոտության արդյունքներին արձագանքել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։ Նրա խոսքով, Վրաստանը շարունակում է կոնկրետ, շոշափելի արդյունքների հասնել միջազգային հարցումներում և ինդեքսներում։
«Հատուկ հետազոտությունները հիմնված են տարբեր ցուցանիշների վրա, որոնք օգտագործվում են պետությունների գնահատման համար, ինչպիսիք են վարչական բեռը, պետական գերատեսչությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մամուլի և դատական համակարգի ազատությունը», – ասել է Իլիա Դարչիաշվիլին:
Համաշխարհային առաջատար հետազոտական կազմակերպության՝ Եվրոպայի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Հանրային հատվածի ամբողջականության ինդեքս 2021»-ը գնահատում է լավ կառավարման պրակտիկան, դատական իշխանության անկախությունը և մամուլի ազատությունը, վարչական բեռի մակարդակը և պետության հաշվետվողականությունը և թափանցիկությունը։ Հարցման համաձայն՝ Վրաստանը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առաջին տեղն է զբաղեցնում հանրային հատվածի բարեխղճությամբ։ Վարկանիշային առումով Վրաստանը լավագույն արդյունքն է գրանցել հետխորհրդային տարածքում, որտեղ Էստոնիայից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նախորդ 2019 թվականի ցուցանիշով Վրաստանը առաջ էր բոլոր բալթյան երկրներից և չորրորդն էր հետխորհրդային երկրների շարքում։
Պետական բարեխղճության ինդեքսը կազմվում է երկու տարին մեկ անգամ։ Դրա հրապարակումը Եվրոպայի հակակոռուպցիոն կենտրոնը սկսել է 2015 թվականից հետո։ Զեկույցը հիմնված է ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, միջազգայնորեն ճանաչված այլ կազմակերպությունների և համաշխարհային գնահատող կազմակերպությունների հետազոտությունների և զեկույցների վրա:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։