Եվրոպայի բազմաթիվ երկրներում հզոր փոթորիկ է մոլեգնում. կան զոհեր
Եվրոպայի բազմաթիվ երկրներում հզոր փոթորիկ է մոլեգնում. կան զոհեր

Արևմտյան Եվրոպայի երկրներում մոլեգնել է հզոր Էլեոնորա փոթորիկը, ամենաշատը տուժել են Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան և Գերմանիան: Այս մասին հայտնում է dpa-ն:

Ֆրանսիայի Մորիլյոն լեռնադահուկային հանգստավայրում ծառի ընկնելու հետևանով 1 մարդ է զոհվել, 15 հոգի տուժել է, նրանցից 4-ը ծանր վիճակում է: Ֆրանսիական մոտ 225 000 տնտեսություն զրկվել է էլեկտրաէներգիայից, երկրի հիմնականում արևելյան մասում: 7 դեպարտամենտ հայտարարել են նախազգուշացման «նարնջագույն» աստիճան, քամու ուժգնությունը հասել է 147 կմ/ժ-ի:

Գերմանիայում քամու ուժգնությունը հասել է 120 կմ/ժ-ի: Փոթորկի պատճառվ խախտվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը և նավագնացությունը երկրի հարավ-արևմուտքում:

Իռլանդիայում առանց էլեկտրականության է մնացել մոտ 16 000 տուն, տնտեսություն և ձեռնարկություն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 20 000:

Նիդերլանդներում կառավարությունը չեղարակել է տարածաշրջանային գնացքների երթևեկությունը, արգելափակել է ավտոմեքենաների երթևեկությունը դեպի շրջաններ, որոնք ամենաշատն են տուժել փոթորկից:

Բելգիայի տարածքում հայտարարվել է «նարնջագույն» նախազգուշացում: