Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն է ճանաչում
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն է ճանաչում

Բուխարեստում կայացած նիստում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն է ճանաչում։ Այս մասին սոցցանցում տեղեկատվություն է տարածում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության անդամ Պավել Ֆրոլովը։

Ռուսաստանի զինված ագրեսիայի վերաբերյալ ընդունված բանաձեւում նշվում է, որ տեւական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ նախապայմանը Ռուսաստանի ապագաղութացումն է։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նաև կոչ է անում կազմակերպության բոլոր անդամներին՝ աջակցելով «խաղաղության բանաձեւին», նպաստել Ղրիմի և Ուկրաինայի բոլոր ժամանակավոր օկուպացված տարածքների ապաօկուպացմանը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նաև աջակցել է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հանցագործությունների համար՝ ստեղծելով հատուկ տրիբունալ. Նաեւ՝ Ուկրաինայի օգտին սառեցված ռուսական ակտիվների օգտագործման մեխանիզմի արագ ներդրումը։

Բացի այդ, բանաձեւն աջակցում է ռուսական հեղուկ գազի դեմ պատժամիջոցներին եւ ուկրաինացի երեխաներին վերադարձնելու միջազգային կոալիցիայի ստեղծմանը։