Եվրոպան մեզ ցույց տվեց, որ իր համար Վրաստանի կայունությունը, ժողովրդավարությունը և առաջընթացը սովորական բառեր չեն, այլ իրական նպատակ և խնդիր. Սալոմե Զուրաբիշվիլի
Եվրոպան մեզ ցույց տվեց, որ իր համար Վրաստանի կայունությունը, ժողովրդավարությունը և առաջընթացը սովորական բառեր չեն, այլ իրական նպատակ և խնդիր, – այս մասին Եվրոպայի օրվա կապակցությամբ հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:
«Եվրոպայի օրը ամբողջ Եվրոպայում նշվում է որպես եվրոպացի ժողովուրդների ու եվրոպական երկրների միասնության օր: Այն հիմնված է եվրոպական մշակույթն ու պատմությունը կազմող արժեքների վրա: Եվրոպայի պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մեծ մարտահրավերի, պատերազմի կամ ողբերգության հետևում են նոր հնարավորություններ, նոր ուժ, նոր էներգիա: Մենք նույնպես այսօր և յուրաքանչյուր մայիսի 9-ին կիսում ենք այս խաղաղ ապագայի հույսը:
Եվրոպան մեզ ցույց տվեց, որ Վրաստանը նույնպես կարևոր դաշնակից է նրա համար, որի համար Վրաստանի կայունությունը, ժողովրդավարությունն ու առաջընթացը դատարկ խոսքեր չեն, այլ իրական նպատակ և խնդիր, և դրա ապացույցն էր, Եվրոպայի բարձրագույն ղեկավարության ներգրավումը մեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
Եվրոպան կանգնեց մեր կողքին: Դեպի Եվրոպա տանող ճանապարհը ոչ հեշտ է, ոչ էլ միատեսակ, բայց մենք, Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտենք, որ դա մեր առաջընթացի իրական ճանապարհն է: Այս օրվա կապակցությամբ ես շնորհավորում եմ մեր բոլոր եվրոպական գործընկերներին, մեր եվրոպացի ընկերներին, Եվրոպայում բնակվող մեր քաղաքացիներին: Այս օրը մեր համատեղ տոնն է: Շնորհավորում եմ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: