Եվրոպականացման ուղղությամբ ձեռքբերումները, ընդհանուր եվրոպական գործին նվիրվածության և անձնազոհության պատմությունը Վրաստանին դարձնում են Եվրամիության անդամակցության արժանի թեկնածու. Շալվա Պապուաշվիլի
Եվրոպականացման ուղղությամբ ձեռքբերումները, ընդհանուր եվրոպական գործին նվիրվածության և անձնազոհության պատմությունը Վրաստանին դարձնում են Եվրամիության անդամակցության արժանի թեկնածու. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի ձեռքբերումները եվրոպականացման ուղղությամբ, ինչպես նաև ընդհանուր եվրոպական գործին նվիրվածության և անձնազոհության պատմությունը Վրաստանին դարձնում են Եվրամիության անդամակցության արժանի թեկնածու, սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը:

«Քանի որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ արեց ընդլայնել Եվրոպական միությունը, որը ներառում է Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, Վրաստանի ձեռքբերումները եվրոպականացման ուղղությամբ, ինչպես նաև ընդհանուր եվրոպական գործին նվիրվածության և անձնազոհության պատմությունը դարձնում են Վրաստանը Եվրամիության անդամակցության արժանի թեկնածու»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Եվրամիության ընդլայնմանը և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միացմանը տնտեսական բլոկին։