Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ. Վիկտոր Օրբանը ապակառուցողական է, մեզ ԵՄ-ում Պուտինի մամուլի խոսնակ պետք չէ
Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ։ Այս մասին նա հայտարարել է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ Օրբանի դիրքորոշումները Ռուսաստանի սառեցված ակտիվների՝ Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործման վերաբերյալ վնասակար են։
«Վիկտոր Օրբանը ցանկանում է վնասել մեզ։ Նա ուզում է կանգնեցնել գործընթացը։ Նա բացարձակապես ոչ կառուցողական է։ Մեզ ԵՄ-ում պետք չէ ևս մեկ Պուտինի մամլո խոսնակ», – ընդգծել է Վեբերը։
Հիշեցնենք, Օրբանը դեմ է հանդես գալիս այսպես կոչված՝ «ռեպարացիոն վարկի» գաղափարին, որն ենթադրում է Ուկրաինային վարկի տրամադրում՝ ապահովված Ռուսաստանի սառեցված ակտիվներով։ Նրա խոսքով՝ նման քայլը կնշանակի Եվրամիության ներգրավում պատերազմի մեջ։