Եվրոպական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին
Եվրոպական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։
«SWIFT» ֆինանսական համակարգից դուրս են մնում հետևյալ բանկերը՝ «Նովիկոմբանկ», «Ռասիա բանկ», «Վիթիբի բանկ», «Բանկ օտկրիտիե», «Պրոմսվիազբանկ», «Սովկոմբանկ» և «Վնեշեկոնոմբանկ»:
Սույն արգելքն ուժի մեջ է մտնում ԵՄ ամսագրում պատժամիջոցների հրապարակումից 10 օր հետո և վերաբերում է նաև ցանկացած իրավաբանական անձի, որի 50%-ն ուղղակի կամ անուղղակիորեն պատկանում է վերը նշված բանկերից որևէ մեկին։
Բացի այդ, փաստաթղթում նշվում է ԵՄ օդային տարածքի փակման մասին ռուսական ցանկացած տեսակի ինքնաթիռի համար։ Նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի եւ ՌԴ կառավարության կողմից վերահսկվող «Ռաշա Թուդեյի» եւ «Սպուտնիկի» դեմ ձեռնարկված միջոցառումների մասին։