Եվրոպական խորհուրդը Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում կկայացնի հուլիսի 22-ին
Եվրոպական խորհուրդը Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում կկայացնի հուլիսի 22-ին

Եվրոպական խորհուրդը Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում կկայացնի հուլիսի 22-ին, այս մասին գրում է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Արման Եղոյանի խոսքով՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու, ինչպես նաև եվրոպական խաղաղության մեխանիզմով Հայաստանին աջակցելու հարցերը ներառված են Եվրոպական խորհրդի հուլիսի 22-ի նիստի օրակարգում։ «Այս երկու հարցերի շուրջ որոշումները կկայացվեն նույն օրը»,- գրել է Եղոյանը։