Եվրոպական խորհուրդ. Կոչ ենք անում վրացական իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողության ներկայիս ընթացքը, որը սպառնում է Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն
Եվրոպական խորհուրդ. Կոչ ենք անում վրացական իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողության ներկայիս ընթացքը, որը սպառնում է Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն

«Եվրախորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը հետքայլ է թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարականով նախատեսված քայլերից»,- ասված է հրապարակվել է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո տարածած եզրակացության մեջ։

«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողության ներկայիս ընթացքը, որը սպառնում է Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն և հանգեցնում է անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը։

Եվրոպական խորհուրդը կոչ է անում դադարեցնել Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ աճող ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական հարձակումները։ Արժեքների և սկզբունքների նկատմամբ հարգանքը, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը, կարևոր է անդամ դառնալ ցանկացող ցանկացած երկրի համար։

Եվրոպական խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ այս աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և արդար և խրախուսեն գործընկերների կողմից ընտրությունների ակտիվ երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգը: Եվրոպական խորհուրդը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

Եվրոպական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատում է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Եվրոպական խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր անդրդվելի համերաշխությունը վրաց ժողովրդին և իր պատրաստակամությունը շարունակելու աջակցել վրացիներին դեպի եվրոպական ապագայի ճանապարհին»,- ասված է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո հրապարակված եզրակացության մեջ։