Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարում է, որ Եվրամիության առաջնորդները որոշել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Եվրամիության առաջնորդները որոշել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ինչպես լրագրողներին ասել է Միշելը, շատ կարևոր է ամեն ինչ անել Իրանին մեկուսացնելու համար։
«Մենք դատապարտում ենք Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Մենք որոշել ենք պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Սա հստակ ուղերձ է: Մենք նաև ցանկանում ենք ամեն ինչ անել քաղաքացիներին պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր քաղաքացու կյանքը կարևոր է: Մենք կարծում ենք, որ կարևոր է ամեն ինչ անել Իրանին մեկուսացնելու համար»,- ասում է Միշելը։
Ինչպես նշում է Եվրոպական խորհրդի նախագահը, պատժամիջոցները կներառեն այն ընկերությունները, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։
Բացի Իրանի դեմ նոր պատժամիջոցների խնդրից, առաջնորդները քննարկել են նաև Իսրայելում, Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակը։ Զրույցում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմին և Թուրքիայի հետ հարաբերություններին։