Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այցելել է Կիև Ուկրաինայում պատերազմի սկսվելու չորրորդ տարեդարձի կապակցությամբ։ Կոշտան այս մասին գրել է սոցիալական ցանցում։
«Չորս տարի անարդար ագրեսիվ պատերազմ։ Ուկրաինացիների անսասան քաջության չորս տարի։ Եվրոպայից անսասան աջակցության չորս տարի և մեկ ընդհանուր նպատակ՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել։ Ահա թե ինչու մենք այսօր Կիևում ենք», – գրել է Կոշտան։