Եվրոպական խորհրդի եզրակացությունը. Եվրամիությունը շարունակում է աջակցել Մոլդովային և Վրաստանին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արդյունքում նրանց առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում

Եվրամիությունը շարունակում է աջակցել Մոլդովային և Վրաստանին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արդյունքում նրանց առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում,- այս մասին նշված է Եվրոպական խորհրդի եզրահանգման մեջ:

«Եվրախորհուրդը որոշում է կայացնում նաև Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվել՝ համաձայն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականի»,- ասված է եզրակացության մեջ։

Եվրախորհրդի երեկվա որոշմամբ՝ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։