Եվրոպական խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ֆերմերների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարները ծխային ռումբեր և կարտոֆիլ են նետել ոստիկանության վրա
Եվրոպական խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ֆերմերների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարները ծխային ռումբեր և կարտոֆիլ են նետել ոստիկանության վրա

Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել բախում ֆերմերների բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարները ոստիկաններին նետել են ծխային ռումբեր և կարտոֆիլ։ Իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ՝ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար։

Հարյուրավոր ֆերմերներ այսօր Բրյուսել էին բերել իրենց տրակտորները։ Նրանք հանդես են գալիս ընդդեմ Հարավային Ամերիկայի «Մերկոսուր» բլոկի երկրների հետ նախատեսված առևտրային համաձայնագրի, ինչպես նաև՝ ընդդեմ Եվրամիության գյուղատնտեսական քաղաքականության։