Եվրոպական խորհրդարան - Մինչև ազատ և արդար ընտրությունների անցկացումը, Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը, Եվրամիություն տանող ճանապարհը գործնականում կասեցված է
Վրաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղությունը։ Եվրոպական խորհրդարանը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, – այս մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։
«Տասնամյակների ժողովրդավարական առաջընթացից հետո, անցյալ տարվա կեղծված ընտրությունները Վրաստանում շրջադարձային կետ էին դեպի ավտորիտար կառավարում, ասում են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը անօրինական կերպով զավթել է պետական հաստատությունները, ընդունել է բռնաճնշող օրենքներ, ճնշել է ընդդիմությանը, մերժել է ԵՄ ինտեգրումը և կողմ է կանգնել Ռուսաստանին։ Ազատ և արդար ընտրություններ պետք է անցկացվեն, ասում են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Մինչ այդ խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը, և երկրի ուղին դեպի Եվրամիություն փաստացի փակված է», – ասվում է Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդարանը նաև կիսվում է հուլիսի 9-ին ընդունված Վրաստանի վերաբերյալ զեկույցով։