«Եվրոպական Վրաստանի» քայքայման և փլուզման առաջին հեղինակը Գիգա Բոկերիան էր, դրա համար շնորհակալություն նրան. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Եվրոպական Վրաստանի» քայքայման և փլուզման առաջին հեղինակը Գիգա Բոկերիան էր:
Ինչպես լրագրողներին հայտնել է Կոբախիձեն, ստացվել է այնպես, որ Գիգա Բոկերիան անձամբ է իրեն հեռացրել քաղաքականությունից:
«Նա ամեն ինչ արեց սեփական կուսակցությունը քանդելու համար, ինչը շատ լավ է: Մենք դրանում օգնեցինք և օժանդակեցինք, սակայն «Եվրոպական Վրաստանի» քանդելու և փլուզելու առաջին հեղինակը Գիգա Բոկերիան էր, որը տեսնում են նրա թիմի անդամները: Շատ շնորհակալ եմ Գիգա Բոկերիային դրա համար», – հայտարարել է Կոբախիձեն: