«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ի որոշումները բողոքարկել է դատարանում
«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ի որոշումները բողոքարկել է դատարանում

«Եվրոպական Վրաստանը» քաղաքային դատարանին դիմել է վարչական հայցով: Կուսակցությունը բողոքարկում է ԿԸՀ-ի այն որոշումը, որի համաձայն գրվել է ամփոփիչ արձանագրությունը և պաշտոնապես նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը:

«Ընտրական վեճերի քննարկմանը տեսանք իշխանության գործողությունների անհեթեթությունը: Աննախադեպ է, երբ դատարանում բողոքարկելու ժամկետը դեռ չի անցել և ԿԸՀ-ն արդեն ամփոփել է արդյունքները: Հայցերի մեծ մասը չի քննարկել: Քաղաքականապես անհեթեթ է: Մյուս կողմից անհեթեթ է բանակցությունների գործընթացը: Մենք բողոքարկեցինք դատարանում, սակայն չունենք դատարանի հույսը»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին: