«Եվրոպական Վրաստանը» կաջակցի սահմանադրական փոփոխություններին
«Եվրոպական Վրաստանը» կաջակցի սահմանադրական փոփոխություններին

«Եվրոպական Վրաստան» խորհրդարանական դաշինքը կաջակցի սահմանադրական փոփոխություններին:

Այս մասին որոշումը կայացրել են կուսակցության գրասենյակում կայացած այսօրվա հանդիպմանը:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումը նախատեսված է վաղը, խորհրդարանի արտահերթ նիստին:

«Վաղվա քվեարկությունը կլինի որոշիչ և մենք, որպեսզ պատասխանատու ընդդիմություն, կայացրել ենք որոշում. Մարտի 8-ի համաձայնագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ – քաղբանտարկյալներին ազատ արձակումը և ընտրական համակարգի փոփոխությունը, այս պահի դրությամբ, այս բաղադրիչներից ոչ մեկը կատարված չէ: Կալանքի տակ է մնում Գիորգի Ռուռուան և վաղը կանցկացվի քվեարկություն:

Որպեսզի համաձայնագիրն ունենա կատարման հեռանար, որպեսզի վաղը «Վրացական երազանքի» կողմից չտեսնենք այնպիսի արարք, որը տեսանք նոյեմբերին, կայացրել ենք որոշում, որ «Եվրոպական Վրաստանը» կմասնակցի վաղվա նիստին և առաջին ընթերցմամբ կաջակցի սահմանադրական փոփոխություններին»,- հայտարարել է Բաքրաձեն:

Խոսքը վերաբերում է այն սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը պատրաստվել է մարտի 8-ի համաձայնագրի հիման վրա: Այս փոփոխությունների արդյունքում 2020 թվականի ընտրությունները պետք է անցկացվեն 120-30 ընտրական մոդելով: