Եվրոպական ոստիկանությունը հարկային խարդախության գործով ձերբակալել է 43 մարդու
Եվրոպական ոստիկանությունը հարկային խարդախության գործով ձերբակալել է 43 մարդու

Եվրոպական ոստիկանությունը 43 մարդու է ձերբակալել փողերի լվացման և մաֆիայի հարկային խարդախության գործի հետաքննության շրջանակներում։ Այս մասին տեղեկություն է տարածում Եվրամիության դատախազությունն ու Իտալիայի ոստիկանությունը։

Ըստ իշխանությունների՝ հետաքննությունը վերաբերում է ՏՏ ապրանքների և էլեկտրոնային սարքերի առևտրի ոլորտում հարկային խարդախություններին և ներառում է մոտ 400 ընկերություն։ Հետաքննությունն ունի մոտ 200 կասկածյալ՝ հիմնականում Իտալիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։

Եվրամիության դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կասկածվում են նաեւ ԱԱՀ-ից խուսափելու միջոցով ստացված եկամուտներով իտալական մաֆիայի գործունեությանը նպաստելու մեջ։

Ձերբակալվածներից 34-ը գտնվում են բանտում, 9-ը՝ տնային կալանքի տակ։ Եվս չորս կասկածյալների նկատմամբ կասեցվել է լիազորությունները։ Մեղադրյալները ձերբակալվել են Չեխիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում և Բուլղարիայում։

Հետաքննության շրջանակներում հայտնաբերվել են 1,3 միլիարդ եվրոյի կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ թվագրված 2020-2023 թվականներին։ Առգրավվել է 520 մլն եվրո գումար, ինչպես նաև անշարժ գույք Սիցիլիայի և Լիգուրիայի ափերին, Կոմո լճում և Միլանում։ Տասնյակ հասցեներ են որոնվել Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում, Սլովակիայում, Խորվաթիայում, Նիդեռլանդներում, Բուլղարիայում, Կիպրոսում, Շվեյցարիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։