Եվրոպական ներդրումային բանկի նախագահ. Մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանին, հզորացնել փոքր և միջին ձեռնարկատիրությունը և ավելացնել ներդրումները երկրի մարզերում
Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ հանդիպման մասին։
Վերներ Հոյերի խոսքով՝ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է աջակցել Վրաստանին, հզորացնել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, ավելացնել ներդրումները երկրի մարզերում։
«Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովների ժամանակ ես զրուցել եմ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի և Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի հետ, ովքեր բացատրել են Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները, որն իր հերթին սրվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով։ Մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանին, հզորացնել փոքր ու միջին ձեռնարկությունները և ավելացնել ներդրումները երկրի մարզերում»,- ասել է Վերներ Հոյերը։