Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանում նախատեսում է ֆինանսավորել փոքր և միջին բիզնեսը
Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է ֆինանսավորել «Կրիստալ» միկրոֆինանսական կազմակերպությանը: Տեղեկությունը հրապարակվել է ֆինանսական ինստիտուտի պաշտոնական կայքէջում:
Խոսքը վերաբերում է 4.14 միլիոն եվրո վարկային գծի բացմանը:
Ֆինանսավորումը միտված է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: Հատկապես ընդգծվում է կանանց մասնակցությունը և շրջաններում գտնվող ձեռնարկությունները:
Եվրոպական ներդրումային բանկի ներգրավվածությամբ Վրաստանում այս պահի դրությամբ իրականացվում է մի քանի խոշոր ենթակառուցվածքային նախագիծ: Բանկը նախատեսում է ֆինանսավորել նաև ավտոմայրուղու Ռիկոթիի հատվածը, ստորգետնյա գազապահեստը և «Նենսկրա-ՀԷԿ»-ը: