Եվրոպական միությունը վերացրել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Եվրոպական միությունը վերացրել է Սիրիայի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը իր սոցիալական ցանցում։
«Այսօր մենք որոշում կայացրինք վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին՝ կառուցելու նոր, ներառական և խաղաղ Սիրիա։ Եվրամիությունն միշտ կանգնել է սիրիացիների կողքին վերջին 14 տարիների ընթացքում և այսպես կշարունակվի նաև ապագայում», – գրել է Կալլասը։
Մինչ այդ ԵՄ-ն արդեն մեղմացրել էր էներգետիկայի, տրանսպորտի և վերականգնման հետ կապված որոշ պատժամիջոցներ, սակայն որոշ երկրներ կարծում էին, որ այս քայլերը բավարար չեն Սիրիայում քաղաքական փոփոխությունների և տնտեսական վերականգնման աջակցության համար։