Եվրոպական Միության Խորհուրդ – Եվրոպական Միությունը աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության և հաշտեցման խթանմանը

17:38, 14.07.2025

Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեցին Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի մասին։ Այս մասին ասվում է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպումից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական Խորհրդի նախագահը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահը ողջունում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և աջակցում են երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև ողջունել են հանդիպման ժամանակ ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի վերաբերյալ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը։ Նրանք, մասնավորապես, գոհունակություն են հայտնել ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Եվրոպական Միությունը հաստատել է իր հանձնառությունը ՀՀ կայուն և երկարաժամկետ զարգացմանը, որն իրականացվում է զգալի ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով։

«Մենք հույս ունենք, որ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի, ինչը կնպաստի ներառական աճին և կապերի զարգացմանը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի խթանել տարածաշրջանային փոխգործակցությունը և հաշտեցումը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան նշել են նաև Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես, ընդգծվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։

«Ղեկավարները նաև ընդգծել են Հայաստանի ներգրավվածության կարևորությունը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես՝ Սև ծովի ռազմավարության շրջանակներում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի հաղորդագրության, ԵՄ ղեկավարները շնորհակալություն են հայտնել Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցներից խուսափելու դեպքերը կանխելու համար Երևանի կողմից ձեռնարկված քայլերի համար։

Քննարկումը նաև անդրադարձել է անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։ Ըստ մամուլի հաղորդագրության՝ առաջնորդները ողջունել են Բրյուսելի և Երևանի միջև անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդակցությունների մեկնարկը: Բացի այդ, հայկական տեղեկատվական էկոհամակարգի աջակցության շրջանակներում առաջնորդները հայտարարել են Երևանի համար նոր փաթեթի մասին, որի ծավալը կազմում է 1.5 միլիոն եվրո, և այս գումարը կօգտագործվի Հայաստանում անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար։

Նմանատիպ