Եվրոպական միության դատախազությունը հետաքննություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի նախկին ղեկավար Վերներ Հոյերի դեմ
Եվրոպական միության դատախազությունը հետաքննություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի նախկին ղեկավար Վերներ Հոյերի դեմ։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, գործը վերաբերում է ծանր ֆինանսական հանցագործության։
Մասնավորապես, հետաքննություն է տարվում երկու անձի նկատմամբ, ովքեր կասկածվում են «կոռուպցիայի և ազդեցության չարաշահման, ինչպես նաև Եվրամիության միջոցների ապօրինի ծախսման մեջ»։
Եվրոպական ներդրումային բանկի նախկին ղեկավար Վերներ Հոյերը հերքում է իր մեղքը:
«Ինձ առաջադրված մեղադրանքները լրիվ անհեթեթ են ու անհիմն։ Ակնկալում եմ, որ նրանք ամբողջությամբ կուսումնասիրեն և որոշակի լույս կսփռեն։ Եվրոպական ներդրումային բանկին խնդրում եմ լիարժեք համագործակցել Եվրամիության դատախազության հետ։ Նաեւ ես լիովին համագործակցում եմ Եվրամիության դատախազության հետ եւ պահանջում եմ փաստերի ամբողջական պարզաբանում»,- ասել է Հոյերը։