Եվրոպական Միության արտաքին գերատեսչություն. Մենք ամուր կանգնած ենք Միջազգային դատարանի կողքին, կշարունակենք աջակցությունը, որպեսզի ապահովենք դատարանի և նրա անձնակազմի պաշտպանությունը արտաքին ճնշումներից

20:33, 19.08.2026
Եվրամիությունը ամուր կանգնած է Միջազգային դատարանի կողքին և կշարունակի լիակատար աջակցություն ցուցաբերել, որպեսզի ապահովի դատարանի և նրա անձնակազմի պաշտպանությունը արտաքին ճնշումներից և սպառնալիքներից. այս մասին նշված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ դատարանի, նրա պաշտոնատար անձանց և պերսոնալի դեմ սահմանված պատժամիջոցները խաթարում են դատարանի աշխատանքը:
Եվրամիության արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն անսասան է մնում Հռոմի ստատուտին իր հավատարմության և դատարանի անկախության պաշտպանության հարցում:
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը խորապես ցավում է Միացյալ Նահանգների որոշման համար՝ պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեի և ավագ փաստաբան Աբդուլայե Սեյեի դեմ:
«Միջազգային քրեական դատարանը հանդիսանում է միջազգային քրեական արդարադատության համակարգի և անպաժելիության դեմ գլոբալ պայքարի անկյունաքարը: Այն կարևոր դեր է խաղում ամբողջ միջազգային համայնքին հուզող ամենալուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ապահովման գործում: Նրա անկախությունը, անաչառությունը և մանդատի իրականացման կարողությունը պետք է զերծ լինեն ճնշումից, ահաբեկումից և միջամտությունից», – նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ICC) նախագահի և բարձրաստիճան իրավաբանի դեմ:

Նմանատիպ