Եվրոպական մի շարք երկրներ այսօրվանից թուլացնում են կորոնավիրուսի պայքարի դեմ սահմանափակումները
Եվրոպական մի շարք երկրներ այսօրվանից թուլացնում են կորոնավիրուսի պայքարի դեմ սահմանափակումները:
Այսօրվանից Գերմանիայում կբացվեն փոքր խանութներ, ինչպես նաև ուսումը կվերսկսեն ավարտական դասարանները: Այնուամենայնիվ, կառավարությունը նախազգուշացնում է բնակչությանը հնարավորինս հետևել կանոններին, որպեսզի վարակի երկրորդ ալիք չլինի:
Այսօրվանից կբացվեն նաև զբոսայգիներ, մանկապարտեզներ և դպրոցներ Լեհաստանում և Նորվեգիայում:
Բաց շուկաները կբացվեն Չեխիայում և Ալբանիայում: Իսպանիայում հաջորդ շաբաթվանից երեխաներին թույլ կտան կարճ ժամանակով դուրս գալ: