Եվրոպական քաղաքական միության հաջորդ նիստը տեղի կունենա Մոլդովայում՝ այս տարվա առաջին կիսամյակում
Եվրոպական քաղաքական միության հաջորդ նիստը տեղի կունենա Մոլդովայում՝ այս տարվա առաջին կիսամյակում

Եվրոպական քաղաքական միության հերթական նիստը տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաքում՝ 2023 թվականի առաջին կեսին։ Այս մասին ասված է երեկ Կիեւում կայացած Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ամփոփ համատեղ հայտարարության մեջ։

«Եվրամիությունը և Ուկրաինան ողջունում են Եվրոպական քաղաքական միության առաջին հաջող հանդիպումը, որն անցկացվել է Պրահայում հոկտեմբերի 6-ին։ Հանդիպումը հարթակ էր քաղաքական համակարգման համար և հնարավորություն՝ խորապես քննարկելու արդիական խնդիրները՝ կապված ողջ մայրցամաքի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Քիշնևում 2023 թվականի առաջին կեսին»,- ասված է Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու գաղափարը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Պրահայում ԵՄ անդամ երկրների հետ միության առաջին հանդիպմանը մասնակցել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բալկանյան երկրները, ինչպես նաև Ադրբեջանը և Հայաստանը։