Եվրոպական կենտրոնական բանկը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կնվազեցնի տոկոսադրույքները
Եվրոպական կենտրոնական բանկը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կնվազեցնի տոկոսադրույքները։ Այս մասին բանկը հայտարարություն է հրապարակել հունիսի 6-ին։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ եվրոգոտում տոկոսադրույքը չորս տոկոսից կնվազի մինչև 3,75 տոկոս։ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդի խոսքով, գնաճի կանխատեսումները զգալիորեն բարելավվել են, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել տոկոսադրույքը, սակայն, ըստ Քրիստին Լագարդի, հաջորդ տարի եվրոգոտում գնաճը կպահպանվի երկու տոկոսից բարձր։ Մասնավորապես, 2024 թվականին գնաճը հավանաբար կկազմի 2,5%, իսկ 2025 թվականին՝ 2,2%։
Ըստ Քրիստին Լագարդի՝ Եվրոպական կենտրոնական բանկը կպահի տոկոսադրույքների քաղաքականությունը «բավականին ավելի խստացված, քան անհրաժեշտ է», որպեսզի գնաճը նվազեցնի մինչև երկու տոկոս թիրախային մակարդակ։ Մինչ այդ տոկոսադրույքները նվազեցրել էին Կանադան, Շվեդիան և Շվեյցարիան։