Եվրոպական ինտեգրման կոմիտեն կքննարկի գործընկեր երկրների խորհրդանիշները վնասելու համար պատժամիջոցներ սահմանող օրինագիծը
«Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը այսօր կքննարկվի Եվրոպական ինտեգրման կոմիտեի նիստին:
Օրինագծով «Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» ավելացվում է 174-18-րդ հոդվածները, որոնց համաձայն, Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության կամ մեկ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը անարգելը, որի անդամ է Վրաստանը, ինչես նաև այն պետության ազգային խորհրդանիշն անարգելը, որի հետ Վրաստանն ունի դիվանագիտական հարաբերություն և որը բարձրացված է պետական հաստատությունների շենքերում,
ֆիզիկական անձի համար նախատեսում է տուգանք 1000 լարիի չափով:
Նույն արարքի կրկնությունը կհանգեցնի 2000 լարի տուգանքի կամ վարչական կալանքի մինչև 15 օր ժամկետով:
Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է նաև, որ քանի որ օրինագիծը նախատեսում է վարչական պատասխանատվություն, օրինագծով նախատեսված փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 15-րդ օրը:
Օրինագիծը հետադարձ գործողություն չի նախատեսում:
Օրինագիծը որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնում են Վրաստանի խորհրդարանի անդամները՝ Կախաբեր Կուճավան, Ալեքսանդրե Էլիսաշվիլին, Փրիդոն Ինջիան, Խաթունա Սամնիձեն, Նիկոլոզ Սամխարաձեն և Բադրի Ջափարիձեն: