Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված օրենքի գերակայության ինդեքսում Վրաստանը հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությամբ աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Օրենքի գերակայության ինդեքսը», որը կազմվել է «Աշխարհի արդարադատության նախագծի» կողմից: Վրաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առաջին տեղում է օրենքի գերակայության առումով։
Ուսումնասիրության շրջանակներում հրապարակվել է նաև հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համաշխարհային վարկանիշը, որտեղ Վրաստանը 100 տոկոսանոց գնահատման համակարգով ստացել է 92 տոկոս և 17-րդն է աշխարհի լավագույն 20-յակում: Վրաստանը գերազանցում է ԵՄ և ՆԱՏՕ-ի 23 անդամ պետություններին և այլ զարգացած երկրներին. Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իսպանիա, Բելգիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Լիտվա, Լատվիա, Կիպրոս, Հունգարիա, Չեխիա, Ալբանիա, Բուլղարիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հունաստան, Սլովակիա, Մալթա, Հյուսիսային Մակեդոնիա, Թուրքիա, Ալբանիա։
Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշը, ըստ սահմանման, չափում է հանցագործության տարածվածությունը երկրներում, ինչպես նաև մարդկանց անվտանգության և պաշտպանվածության ընդհանուր ընկալումը։
Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնասիրությունը անցկացնում է «Աշխարհի արդարադատության նախագիծը», որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։