«Եվրոպական համալսարանը» ճանաչում է ձեռք բերել Նիդեռլանդներում
«Եվրոպական համալսարանը» ճանաչում է ձեռք բերել Նիդեռլանդներում

«Եվրոպական համալսարանը» դարձավ ճանաչված արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություն Նիդեռլանդներում։

Ըստ «Եվրոպական համալսարանի», տեղեկությունը հրապարակվել է Նիդերլանդների կրթության, մշակույթի եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում։

Ըստ իրենց իսկ բացատրության՝ այս ճանաչումը «Եվրոպական համալսարանի» շրջանավարտին հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո շարունակել ուսումը կամ աշխատանքի անցնել Նիդեռլանդներում։