Եվրոպական երկրները պետք է ընդունեն Սիրիայի բանտերում գտնվող ահաբեկիչներին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, եվրոպական երկրները պետք է ընդունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, ովքեր դեռ գտնվում են Սիրիայի տարածքում: Նա այս հայտարարությունը տարածել է «թվիթերով»:
«ԱՄՆ-ի ձեռքերում են «իսլամական պետության» ամենավտանգավոր հանցագորղները: Թուրքիան և քրդերը չպետք է թույլ տան, որ նրանք փախչեն բանտից: Եվրոպան պետք է նրանց ընդուներ, բազմաթիվ դիմումներից հետո: Նրանք պետք է դա անեն: Մենք երբեք թույլ չենք տա նրանց մուտք գործել ԱՄՆ-ի տարածք»-, գրել է Թրամփը թվիթերում:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը Սիրիայից դուրս է բերել երկու առանձնապես վտանգավոր հանցագործի: