Եվրոպական բիզնես-միության նախագահ. Վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել ենք բիզնեսի և կառավարության միջև հաղորդակցության համար համապատասխան հարթակի գոյության հարցը
Եվրոպական բիզնես-միության նախագահ Ջոն Բրեկեվելդտի հայտարարությամբ, վարչապետի հետ հանդիպմանը խոսքը վերաբերել է բիզնեսի և կառավարության միջև հաղորդակցության անհրաժետ հարթակի գոյության անհրաժեշտությանը:
«Վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել ենք առավել լավ հաղորդակցության հարցը, այսինքն համապատասխան հարթակների գոյությունը, որի միջոցով հնարավոր կլինի այս ընթացքում բիզնեսի և կառավարության միջև հաղորդակցությունը: Հետկովիդյան ժամանակաշրջանում էական եմ համարում, որ լինի մշտական և արագ հաղորդակցության հնարավորություն կառավարության և բիզնեսի միջև»,- հայտարարել է նա: