Եվրոպական այցի ընթացքում Քիթ Քելլոգը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում և Ռուսաստանում հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգը մեկնել է Եվրոպա։ Ինքը՝ Քելլոգը այս մասին տեղեկություն է տարածում սոցցանցերում։
Քիթ Քելլոգը գրում է, որ Եվրոպա այցի ժամանակը կծախսվի դաշնակիցների և գործընկերների հետ հանդիպելու համար, ովքեր պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ հասնելու Դոնալդ Թրամփի նպատակներին՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և վերականգնել կայունությունը Եվրոպայում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Քելլոգը փետրվարի 13-ից 22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա: