Եվրոպական 20 երկրների առաջնորդներ այսօր Փարիզում քննարկելու են Ուկրաինայի հարցը
Եվրոպական 20 երկրների առաջնորդներ այսօր Փարիզում քննարկելու են Ուկրաինայի հարցը։ Այս մասին տեղեկություն է տարածում Ելիսեյան պալատը։
Ինչպես ասում են Ֆրանսիայում, եվրոպացի առաջնորդները ցույց կտան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Եվրոպան հաստատակամ է Ուկրաինայի հարցում, և նրանք հակադարձելու են Ռուսաստանի այն մտքին, որ նա անպայման կհաղթի պատերազմում:
«Մենք ցանկանում ենք շատ ուժեղ ուղերձ հղել Պուտինին, որ նա չի կարող հաղթել Ուկրաինայում։ Մեր նպատակն է ոչնչացնել այս գաղափարը։ Նա ցանկանում է, որ մենք հավատանք, որ ինչ-որ կերպ կհաղթի»,- լրատվամիջոցներին ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։
«Ռոյտերը» գրում է, որ Փարիզում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և այլ երկրների առաջնորդներ։ ԱՄՆ-ից համաժողովին մասնակցելու է պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենը։