Եվրոպացի լիդերները պետք է համոզեն Ռուսաստանին, որ նա հրաժարվի սպառնալիքներից և ուժի կիրառումից և գործի օրենքի համաձայն. Սալոմե Զուրաբիշվիլի
Չնայած 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին, երկու շրջաններում ռուս զինվորականների կողմից իրականացվող բռնազավթմանը, տարբեր ձևերի ճնշումներին, Վրաստանը կանգնած է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և եվրաինտեգրման ճանապարհին,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Լիտվայում, Վալդաս Ադամկուսի անվան «Բալթյան ճանապարհը լավագույն ճանապարհն է» ամենամյա խորագրով կոնֆերանսին:
Նրա խոսքով, Վրաստանը դեմ է օկուպացիային և ճնշումներին:
«Սա շատ ցավոտ է և նշանակում է այն, որ Վրաստանի կառավարությունը պետք է շատ ակտիվ լինի այս հարցում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է կախված լինենք որևէ բանից: Մեզ եվրամիությունից պետք է ֆինանսական և քաղաքական աջակցություն: Այդ թվում է բորդերիզացիայի հարցը և մեր հարաբերությունները բարդ հարևանի հետ, որն իրականացնում է մեր տարածքների բռնազավթումը: Տարածքների գրավումը, անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, մատնանշում է Ռուսաստանի կողմից միջազգային հարաբերությունների սկզբունքների կոպիտ խախտման վրա,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի հայտարարությամբ, եվրոպան և եվրոպացի լիդերները պետք է համոզեն Ռուսաստանին, որ նա հրաժարվի սպառնալիքներից և ուժի կիրառումից և գործի օրենքի համաձայն: