Եվրոպացի գործընկերները շնորհավորում են Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ
Եվրոպացի գործընկերները շնորհավորում են Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ

Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները շնորհավորում են Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իլիա Դարչիաշվիլին շնորհավորական նամակներ է ստացել եվրոպացի գործընկերներից։

Հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոն շնորհավորում է Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ։

«Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձունքի և ծածկել համագործակցության նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր միջև ակտիվ երկխոսությունը էապես կնպաստի բազմակողմ գործընկերության զարգացմանը»,- ասված է շնորհավորական նամակում։ Նամակում Պետեր Սիյարտոն հաստատում է Հունգարիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Վրաստանի եվրաինտեգրմանը Եվրամիության խորհրդում Հունգարիայի առաջիկա նախագահության ընթացքում։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն շնորհավորական նամակ է հղել իր վրացի գործընկերոջը։

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ռումինիան ապագայում կշարունակի աջակցել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին։ Եվրամիության ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքների հարգումը էական նշանակություն ունեն Վրաստանի ինտեգրացիոն գործընթացի հաջող շարունակման համար և հանդիսանում են բարգավաճման, կայունության և ժողովրդավարության ամրության երաշխավորը»,- ասել է Լումինիտա Օդոբեսկուն։ Բամակում նշված է. Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը հաստատում է Ռումինիայի պատրաստակամությունը՝ աջակցելու անվտանգ, հաջողակ, ժողովրդավարական և եվրոպական Վրաստանի կառուցմանը։

Անկախության օրվա առթիվ ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիին շնորհավորում է Սլովակիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յուրայ Բլանարը։

«Սլովակիան և Վրաստանը կապված են սերտ բարեկամական հարաբերություններով, ես հաստատում եմ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը»,- գրել է սլովակ գործընկերը Իլիա Դարչիաշվիլիին։ Բացի այդ, նամակում նշվում է, որ Սլովակիան կշարունակի աջակցել Վրաստանին բարեփոխումների իրականացման ուղղությամբ, և այդ առումով պատրաստակամություն է հայտնում կիսելու իր փորձը։ Իր շնորհավորական նամակում Յուրայ Բլանարը ևս մեկ անգամ հաստատում է Սլովակիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին նույնպես շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Իլիա Դարչիաշվիլիին ուղարկված նամակում Լիպավսկին նշում է Վրաստանի և Չեխիայի դարավոր սերտ հարաբերությունները և հույս հայտնում ապագայում համագործակցության խորացման համար։

«Չեխիան աջակցում է Վրաստանի ջանքերին եվրաինտեգրման ուղղությամբ, թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Չեխիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է Չեխիայի արտգործնախարարի նամակում։

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Դիմիտար Գլավչևը շնորհավորում է Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ։ Նամակում նշվում է Վրաստանի հետ արդյունավետ համագործակցությունը, որը Բուլղարիայի կարևոր գործընկերն է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սևծովյան տարածաշրջանում։

«Կարծում եմ, որ ընդհանուր եվրոպական և եվրատլանտյան արժեքները, որոնք միավորում են մեր երկու երկրների քաղաքացիներին, կշարունակեն ուժեղ խթան հաղորդել Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցություն: Վստահ եմ, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա կառուցողական շփումները և արդյունավետ համագործակցությունը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը, այդ թվում՝ ընդհանուր եվրոպական ճանապարհով առաջխաղացման համատեքստում», – ասված է Դիմիտար Գլավչևի նամակում։

Անկախության օրը Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանին մաղթում է խաղաղություն և բարգավաճում։

«Լատվիան հաստատում է իր հաստատակամ աջակցությունը վրաց ժողովրդի ընտրած եվրոպական ուղուն»,- ասված է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։