Եվրոպացի դիվանագետների 70 դիտորդական թիմ ծրագրում է այցելել 1 000-ից ավել ընտրատեղամաս
Եվրոպացի դիվանագետների 70 դիտորդական թիմ ծրագրում է այցելել 1 000-ից ավել ընտրատեղամաս

Եվրամիությունը հայտարարում է, որ խորհրդարանական ընտրություններին հետևելու է եվրոպացի դիվանագետների թիմը:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության հաղորդմամբ, հոկտեմբերի 31-ի խորհրդարանային ընտրությունների ժամանակ, եվրոպացի դիվանագետներից կազմված ավելի քան 70 դիտորդական թիմ, կայցելի Վրաստանում բացված մոտ 1 000 ընտրատեղամաս:

Եվրամիության ներկայացուցչության հաղորդմամբ, նպատակը Վրաստանում ժողովրդավարական գործընթացներին և ընթացող ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելությանը աջակցելն է:

«Մեզ համար և Եվրամիության ու Վրաստանի միջև հարաբերությունների համար գլխավորն այն չէ, թե ով է հաղթելու այս ընտրություններում, այլ այն, թե ինչպես է այդ հաղթանակը ձեռք բերվելու: Ընտրությունների օրը մենք կստանձնենք ընտրությունների անցկացման վրա ակտիվ մոնիտորինգի աննախադեպ դեր: Շաբաթ օրը, Եվրամիության անդամ երկրների և եվրոպացի գործընկերների հետ միասին, եվրոպացի դիվանագետների թիմը կիրականացնի լայնածավալ, համակարգված դիտարկում: Բոլորս միասին կկենտրոնացնենք մոտ 70 խումբ և այդ խմբերը ընտրություններին կհետևեն ավելի քան 1000 ընտրատեղամասում», – հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Եվրոպացի դիվանագետների թիմը կազմվել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության և Եվրամիության անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցներից, դրանց թվում է՝ Ավստրիան, Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան և Շվեդիան, ինչպես նաև Նորվեգիայի և Շվեյցարիայի դեսպանությունները: Այս դիտորդական նախաձեռնությունը իրականացվում է նաև այլ դեսպանությունների, մասնավորապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանաիյի դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ: Եվրոպացի դիվանագետների դիտորդական խումբը շրջելու է Եվրամիության խորհրդանշաներ ունեցող մեքենաներով, խորհրդանշաներ ունեցող բաճկոններով և գլխարկներով: Նրանք կպահպանեն «կովիդ 19»-ի դեմ անվտանգության բոլոր համապատասխան միջոցները», – ասված է Վրաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ: