«Եվրոպաացի սոցիալիստներ» կուսակցության խորհրդարանական խումբը ձեռնպահ կմնա վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության համար քվեարկելուց
«Եվրոպաացի սոցիալիստներ» կուսակցության խորհրդարանական խումբը ձեռնպահ կմնա վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության համար քվեարկելուց

«Եվրոպաացի սոցիալիստներ» կուսակցության խորհրդարանական խումբը ձեռնպահ կմնա վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության համար քվեարկելուց: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» քաղաքական թիմի կողմից առաջադրված թեկնածու է: Որքանով է ճիշտ այս որոշումը, ժամանակը ցույց կտա: Սա իշխող կուսակցության լիազորությունն է: Հետեւաբար, իշխող թիմը պատասխանատու է արդյունքների համար: «Եվրոպացի սոցիալիստների» խորհրդարանական թիմը զերծ կմնա Ղարիբաշվիլիի թեկնածության համար քվեարկությունից», – ասված է կուսակցության հայտարարության մեջ: