«Եվրոջասթի» և վրացական կողմից միջև այսօր կնքվելու է պայմանագիր: Պայմանագրի ձևակերպումը նախատեսված է Հաագայում, «Եվրոջասթի» կենտրոնական գրասենյակում, որին ներկա են գտնվելու «Եվրոջասթի» նախագահը, Վրաստանի արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը:
Եվրամիության «Եվրոջասթ» արդարադատության միասնական մարմնի հետ բանակցությունները մի քանի տարի ընթանում էին Վրաստանի արդարադատության նախարարության գլխավորությամբ: Այս պայմանագրով փոխանակվելու է տեղեկություն:
Արդարադատության նախարարության միջազգային հանրային իրավունքի դեպարտամենտի ղեկավար Քեթևան Սարաջիշվիլու հայտարարությամբ, պայմանագրի կնքումը Եվրամիության գործակալությունների հետ սեկտորային համագործակցության մասն է, որի նպատակը արդարադատության ոլորտում Եվրամիության չափանիշների և կանոնակարգերի միասնական տարածքի ստեղծումն է:
Սարաջիշվիլու տեղեկությամբ, պայմանագրի կնքումը նշանակում է ավելի շատ որակավորում և եվրոպական իրավունքի գործընթացներին մասնակցություն: Ինչպես նաև հավելյալ լծակների ստեղծման միջազգային հանցանքի և տրանսսահմանային հանցանքի դեմ պայքարի ուղղությամբ: