Եվրոհանձնակատար արդարադատության հարցերով. Հաագայում հաշվարկում են Վլադիմիր Պուտինի համար տրիբունալի ծախսերը

23:02, 02.10.2026

Հաագայում հաշվարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար տրիբունալի ծախսերը:

Արդարադատության հարցերով եվրոհանձնակատար Մայքլ Մակգրատի խոսքով՝ Եվրոմիության բոլոր անդամ երկրները, բացառությամբ Բուլղարիայի, Հունգարիայի և Սլովակիայի, ցանկություն են հայտնել միանալու Ուկրաինայի դեմ իրականացված ռուսական ագրեսիայի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին: Ընդհանուր առմամբ, տրիբունալի անցկացմանը աջակցում է աշխարհի 38 երկիր:

Հատկանշական է, որ Նիդեռլանդները, որպես հատուկ տրիբունալի անցկացման հյուրընկալող երկիր, Եվրոմիության խորհրդի հետ միասին կգնահատի դրա անցկացման և անվտանգության ապահովման ծախսերը:

Եվրոհանձնակատարի խոսքով՝ պոտենցիալ անդամ երկրները ցանկանում են ճշգրիտ իմանալ, թե ինչ ծախսերի հետ է կապված լինելու և ինչ տեսակի ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսներ է պահանջելու այս հատուկ մարմնի գործունեությունը:

Նմանատիպ