«Եվրոակտիվը» տարածում է Վիոլա ֆոն Կրամոնի տեսակետները՝ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը շատ էժան է, նրանք կարող են այս կարգավիճակով մնալ սպասողական ռեժիմում
«Եվրոակտիվը» տարածում է Վիոլա ֆոն Կրամոնի տեսակետները՝ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը շատ էժան է, նրանք կարող են այս կարգավիճակով մնալ սպասողական ռեժիմում

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «շատ էժան» է անվանել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելը:

Այսպիսի հայտարարություն է արել գերմանացի եվրապատգամավորը «Եվրոակտիվ» հրատարակության հետ զրույցում։

«Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցով ընդունված որոշումը շատ էժան է։ Աշխարհաքաղաքական առումով շատ ծանր իրավիճակում այս երկրներին թեկնածուի կարգավիճակ տալը մեզ ոչինչ չի արժենում։ Նրանք, հնարավոր է, ստիպված լինեն այս կարգավիճակով մնալ սպասողական ռեժիմում, ինչպես տեսանք Թուրքիայի և Արևմտյան Բալկանների դեպքում։ Թեկնածուի կարգավիճակը վերջին բանն էր, ինչ կարող էին անել եվրոպացի առաջնորդները՝ առանց ֆինանսական պարտավորություններ ստանձնելու: Ակնհայտ է, որ ԵՄ-ի միասնության և ուկրաինացիների համար լավ է նպատակ դնել, երբ նրանք սարսափելի պատերազմ են մղում: Ինչ վերաբերում է Վրաստանին. Երկիրը խնդիր ունի. Նախկինում նա միշտ եղել է բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, հասարակության արդիականացման առաջնագծում։ Բայց հիմա նրանք բոլորովին սխալ ուղղություն են վերցրել։ Եվ այս բացերը լրացնելու փոխարեն նրանք մեծացնում էին բացը, բարդացնում Եվրախորհրդի որոշումը՝ իրենց նույն կարգավիճակը շնորհելու, ինչ Ուկրաինային ու Մոլդովային։ Միայն հետևյալն է արդար՝ նախ կատարեք ձեր տնային աշխատանքը և միայն դրանից հետո ձեզ կտրվի այն կարգավիճակը, որը մենք տվել ենք մյուս երկու երկրներին», – ասաց Վիոլա ֆոն Կրամոնը։