Եվրո 2024 | Իսպանիայի հավաքականի մարզիչ. Պետք է շատ զգույշ խաղանք Վրաստանի հավաքականի դեմ #1TVSPORT
Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Վրաստանի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին և զգուշավոր է գնահատել մրցակցին։
«Մաքսիմալ հարգանքով եմ վերաբերվում այն թիմին, որն առաջին անգամ է խաղում մեծ մրցաշարում և հաղթեց Պորտուգալիային։ Մեր փորձից մենք տեսնում ենք, որ Վրաստանի հավաքականը առաջադիմել է և առաջադիմում է։ Դրա համար մենք պետք է ցույց տանք մեր լավագույն որակները, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։
Մենք տեսանք, որ Վրաստանի հավաքականը փոխել է համակարգը՝ այս թիմի խաղացողները շատ արագ կարողանում են անցնել հակագրոհի։ Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ խաղանք:
Եվրոպայի առաջնությունում ձեռք բերված փորձը և Պորտուգալիային հաղթելով ձեռք բերված վստահությունը Վրաստանին ավելի վտանգավոր են դարձնում, սրա շնորհիվ նրանք ավելի լավը կլինեն։ Եվ մենք պետք է շարունակենք քայլել ու առաջ գնալ մեր ճանապարհով»։