Եվրո-2024-ի մեկնարկից ի վեր գերմանական ոստիկանությունը սահմանային ստուգումների ժամանակ ձերբակալել է ավելի քան 600 մարդ
Եվրո-2024-ի մեկնարկից ի վեր գերմանական ոստիկանությունը սահմանային ստուգումների ժամանակ ձերբակալել է ավելի քան 600 մարդու։ Տեղեկությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։
Գերմանական ոստիկանության ղեկավարի խոսքով՝ սահմանային ստուգման ժամանակ մոտ 85 մարդ է կանգնեցվել այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ինչպես նաև ձախ և աջ ծայրահեղականությունը։
Ոստիկանության պետի խոսքով՝ օրական 22 հազար դաշնային ոստիկան աշխատում է միայն ֆուտբոլի հետ կապված անվտանգության միջոցառումներն ապահովելու համար։
Եվրո 2024-ը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 14-ին։ Գերմանիայի սահմաններին ժամանակավոր ստուգումները կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը։