Եվրո 2024 | ESPN-ը Գիորգի Միքաուտաձեին ընդգրկել է առաջին տուրի խորհրդանշական հավաքականում #1TVSPORT
Եվրո 2024 | ESPN-ը Գիորգի Միքաուտաձեին ընդգրկել է առաջին տուրի խորհրդանշական հավաքականում #1TVSPORT

Հունիսի 18-ին ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրը։ Տարբեր հրապարակումներ ամփոփել են մրցաշարի առաջին 18 հանդիպումները, հրապարակել նաև խորհրդանշական սեթերը։

ESPN-ը խորհրդանշական տասնմեկում ընդգրկել է Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեին որպես կենտրոնական հարձակվող։ Նրա հետ միասին՝ Սիմոնը (Իսպանիա), Դրագուշինը (Ռումինիա), Քրիստենսենը (Դանիա), Ակեն (Հոլանդիա), Կիմմիխը (Գերմանիա), Կանտեն (Ֆրանսիա), Կրոսը (Գերմանիա), Ռուիսը (Իսպանիա), Մուսիալան (Գերմանիա) և Գակպո (Նիդեռլանդներ).խ։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Թուրքիայի հետ առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով։ Մեր թիմի պատմական առաջին գոլը խփեց Գիորգի Միքաուտաձեն։