Եվրամիությունը Թբիլիսիի ավտոբուսների ցանցի նորացման նախագծի համար կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ
Թբիլիսիի քաղաքապետարանը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ կնքել է դրամաշնորհային պայմանագիր, որը Եվրամիության կողմից նկատի ունի 500 հազար եվրոյի տրամադրում: Դրամաշնորհով, միջազգային մրցույթում հաթող ֆրանսիական «Սիստրա» ընկերությունը կպատրաստի ավտոբուսների ցանցի վերակազմավորման մանրամասն ծրագիրը:
«Սիստրա»-ն հետազոտության վրա հենվելով կմշակի մուլտիբաղադրիչներով, ժամկետներում գրված ծրագիր, որը կլինի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի զարգացման գլխավոր փաստաթուղթը:
Փաստաթուղթը պետք է պատրաստվի պայմանագիրը կնքելուց 15 ամսվա ընթացքում:
Այժմ Թբիլիսիում 101 երթուղու սպասարկում է 530 ավտոբուս: Քաղաքապետարանը չորս տարվա ընթացքում նախատեսում է գնել 700 նոր ավտոբուս: