Եվրախորհուրդը քննադատում է Ֆրանսիայի բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիական ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը
Եվրախորհուրդը քննադատում է Ֆրանսիայի բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիական ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը

Եվրախորհուրդը քննադատում է Ֆրանսիայի բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիական ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի խոսքերով, որոշ ցուցարարների բռնի գործողությունները կամ բողոքի ակցիայի ժամանակ այլ անձանց կողմից իրականացված այլ գործողությունները չեն կարող արդարացնել պետության գործակալների կողմից ուժի չափից ավելի կիրառումը։

«Այս գործողությունները բավարար չեն նաև խաղաղ ցուցարարներին հավաքների ազատության իրավունքից զրկելու համար։ Չնայած պետությունը կարող է իրավունք ունենալ ուժ կիրառելու, մասնավորապես՝ կարգուկանոնը վերականգնելու, նման կիրառումը պետք է իրականացվի միայն որպես վերջին միջոց՝ անհրաժեշտության և համաչափության պայմանների խստիվ պահպանմամբ»,- ասել է Դունյա Միյատովիչը։

Եվրախորհրդի հանձնակատարի խոսքով, բռնությունը պետք է դադարեցվի, քանի որ դա անհրաժեշտ պայման է խոսքի և հավաքների ազատության արդյունավետ իրականացման, ինչպես նաև բնակչության և ոստիկանության միջև վստահության համար։